ՄԵՐ ՄԱՍԻՆ
   

     
Մեր մասին
Ֆակուլտետներ
Դասախոսական կազմ
Շրջանավարտներ
Պրակտիկա
Ընդունելություն
Միջազգային կապեր
Աջակցություն ուսանողին
Գրադարան
Միջոցառումներ
Հետադարձ կապ
 

 

       Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գործող Հրազդանի Պետական Քոլեջը միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է, որն ունի 40 տարվա կենսագրություն: Իր գոյության տարիներին քոլեջը բազմապիսի մասնագիտություններով բազմաթիվ կադրեր է նախապատրաստել, որոնք աշխատել և աշխատում են տարածաշրջանի մի շարք հիմնարկ ձեռնարկություններում:
       Քոլեջը գտնվում է Կոտայքի մարզկենտրոնում և հասանելի է քաղաքի և տարածաշրջանի բնակչության հիմնական մասին, քանի որ մարզկենտրոնի հետ տարածաշրջանի բոլոր բնակավայրերի կապը իրականացվում է երթուղային տաքսիներով, երկաթուղով և ավտոբուսներով` սիստեմատիկ ձևով, կանոնակարգված ժամանակացույցով, ամբողջ օրվա ընթացքում:

       Քոլեջում կան ուսանողներ նաև Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերից, որոնց հետ կապը նույնպես իրականացվում է երթուղային տաքսիներով: Բացի դրանից գործում է 4 ուսանողական ավտոբուս, որոնք առավոտյան դասի են բերում և դասերից հետո տուն են հասցնում ուսանողներին:

       Նախկինում և ներկա պահին քոլեջի կառավարումը իրականացվում է կառուցվածքային հետևյալ կարգով.

  • Տնօրեն
  • Տնօրինական խորհուրդ - /9 անդամ/
  • Մանկավարժական խորհուրդ - /ընդգրկված են տնօրենը, փոխտնօրենը և բոլոր դասախոսները/
  • Ուսումնա-մեթոդական խորհուրդ – 5 հանձնաժողովներով
  • Դասղեկական խորհուրդ - /ընդգրկված են բոլոր դասախոսները/
  • Ուսանողական խորհուրդ - /9 անդամ/

       Սակայն կառավարման նշված ձևը միտված է միայն ուսումնա-դաստիարակչական վերահսկումը իրականացնելու համար, իսկ քոլեջի ընդհանուր կառավարումը իր մեջ ներառում է նաև այլ ոլորտներ: Դրանք են. ֆինանսական, տնտեսական և կոլեկտիվի կառավարում:

       Քոլեջի դասավանդողները հիմնական հաստիքային աշխատողներ են և անցել են որոշակի վերապատրաստում ուսուցման ակտիվ մեթոդների գծով: Մասնագիտական առարկաների դասավանդողներն ունեն գործնական աշխատանքի զգալի փորձ: Քոլեջն ունի որոշակի քանակի նոր տեխնիկական միջոցներ: 2007 ուսումնական տարում ստեղծվել է ջեռուցման նոր ցանց: Շենքում իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2008 թվականի ընթացքում:

       Առաջիկա պլանում ընդգրկված են այն բոլոր նպատակները և խնդիրները, որոնք քոլեջը ձգտում է իրականացնել առաջիկա երեք տարիների /2008-2010թթ/ ընթացքում: Այդ խնդիրներից են ոչ միայն նշված և դրանց հարակից մասնագիտությունների գծով միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը, աշխատողների վերապատրաստման լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը, այլ նաև աշխատաշուկայի պահանջներին և համապատասխան կարճաժամկետ կրթության իրականացումը: