|
|
Այսօր քոլեջը պատրաստում է մասնագետներ հետևյալ մասնագիտությունների գծով.
Կոդ |
Մասնագիտություն |
0312 |
Դասավանդում տարրական դասարաններում |
0514 |
Դիզայն (ըստ ճյուղերի) |
0601 |
Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ |
1005 |
Ջերմաէլեկտրակայաններ |
2401 |
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում |
2203 |
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում |
2302 |
Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում |
2915 |
Գազամատակարարման սարքերի տեղակայում և շահագործում |
Կարճաժամկետ ծրագրեր.
1. BC և D կարգերի վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերման դասընթացներ (3 ամիս)
2. Համակարգչային օպերատրության դասընթացներ (3 ամիս)
Քանի որ այսօր ՀՀ նախագահի և կառավարության որոշմամբ հանրապետությունում մեծ տեղ է հատկացվում զբոսաշրջության և տուրիզմի զարգացմանը, իսկ մեր տարածաշրջանը համարվում է հանգստի և զբոսաշրջության կենտրոն, այդ իսկ պատճառով 2005թ.-ից քոլեջում գործում է “Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջության համալիրներում” բաժինը, որի ավարտական կուրսի ուսանողներն արդեն ստացել են աշխատանքի հրավերներ տարածաշրջանի տարբեր գործատուների կողմից:
Նմանակերպ` արագ արձագանքելով աշխատաշուկայի պահանջներին, 2005թ.-ից սկսած գործող նախկին մասնագիտություններին ավելացել են նաև հետևյալ մասնագիտությունները.
- գազամատակարարման սարքերի և համակարգերի տեղակայում, շահագործում
- հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
- դիզայն
|
|
|