ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ
   

     
Մեր մասին
Մասնագիտություններ
Դասախոսական կազմ
Շրջանավարտներ
Պրակտիկա
Ընդունելություն
Համագործակցություն
Աջակցություն ուսանողին
Գրադարան
Միջոցառումներ
Հետադարձ կապ
 

 

       Անցած 40 տարիների ընթացքում քոլեջն ավարտել են տասնյակ հազարավոր շրջանավարտներ, որոնք այսօր աշխատում են հանրապետության և առավել շատ տարածաշրջանի մի շարք հիմնարկ-ձեռնարկություններում` ցուցաբերելով բարձր մասնագիտական ցուցանիշներ:
       Քոլեջը, ՀՀ կառավարության 20.05.2002թ. թիվ 589 որոշման համաձայն, ունի կնքված պայմանագրեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ, համաձայն որոնց` քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են իրենց կրթությունը շարունակել վերոհիշյալ բուհերի համապատասխան մասնագիտությունների երկրորդ կուրսում:
Քոլեջի կողմից անցկացվող հետազոտություններից երևում է, որ վերջին 3 տարիների ընթացքում ըստ մասնագիտությունների աշխատանքի են տեղավորվել համապատասխանաբար.

  1. “Դասավանդում տարրական դասարաններում” մասնագիտության – 114 շրջանավարտներից 95-ը
  2. “Նախադպրոցական կրթություն” մասնագիտության – 32 շրջանավարտներից 25-ը
  3. “Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ” մասնագիտության 98 շրջանավարտներից 75-ը
  4. “Փոխադրումների կազմակերպում և երթևեկության կառավարում տրանսպորտում” մասնագիտության 143 շրջանավարտներից 105-ը
  5. “Ջերմոէներգետիկական կայանքներ” մասնագիտության 34 շրջանավարտներից 23-ը
  6. “Գազամատակարարման սարքերի և համակարգերի տեղակայում, շահագործում” մասնագիտության 4 շրջանավարտներից 4-ը
  7. “Ռադիոէլեկտրոնային սարքերի տեխնիկական սպասարկում և նորոգում” մասնագիտության 14 շրջանավարտներից 11-ը

       Թեև մյուս մասնագիտությունները դեռևս չեն տվել շրջանավարտներ, սակայն ուսանողների շրջանում արդեն կան ըստ մասնագիտության աշխատողներ, որոնք համատեղում են ուսումը աշխատանքի հետ:

Այսպես`

    • “Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում” – 3 ուսանող
    • “Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջության համալիրներում” – 5 ուսանող