|
|
2006-2007թթ. “ՄԿՈւ Հայաստան” ծրագրի կողմից կազմակերպվել է 2 խորհրդակցություն Ծաղկաձորում և ՄԱԿ-ի գրասենյակում: Քոլեջի տնօրեն Վ.Գևորգյանը մասնակցել է նշված խորհրդակցություններին, որից հետո կոլեկտիվին ներկայացրել է ծրագրի բնույթը:
Քոլեջը սերտ համագործակցում է պետական և մասնավոր սեկտորի գործատուների հետ, ունի կնքված պայմանագրեր ինչպես նախադիպլոմային և տեխնոլոգիական պրակտիկաների անցկացման, այնպես էլ հետագայում շրջանավարտներին աշխատանքի տեղավորման համար: Մասնավորապես, քոլեջը համագործակցում է "Arminco TELLNET" ՍՊԸ-ի, Հրազդանի ՊՇԷԿ-ի, "ՀայՌուսգազարդ"-ի, "Ալվա" և "Նաիրի" հանգստյան տների, Ծաղկաձորի մարզահամալիրի, Կոտայքի մարզի մանկապարտեզների և դպրոցների հետ: |
|
|