|
|
Քոլեջում ուսումնա-դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քոլեջի ղեկավարությունը աշխատանքներ է տանում ամրապնդելու դասավանդող-ուսանող-գործատու կապը` նպատակ ունենալով աջակցել ուսանողությանը և ուսումնառության ընթացքում և հետագա աշխատանքի տեղավորման գործում:
Այդ նպատակով անհրաժեշտ է.
-
Քոլեջում ստեղծել խորհրդատվական և մասնագիտական կողմնորոշման կենտրոն:
-
Քոլեջի ուսանողներին սովորեցնել օգտվել ինտերնետի ծառայություններից` մասնագիտական ուղղվածության համաձայն տեղեկատվություն ստանալու համար:
-
Քոլեջի հնարավոր հաճախորդներին օգնել մասնագիտական կողմնորոշման հարցերում, տեղեկություններ տրամադրել աշխատաշուկայի վերաբերյալ:
-
Ուսանողներին աջակցել աշխատանք փնտրելու նպատակով իրականացվելիք քայլերի հարցում:
-
Ուսանողներին տրամադրել մինիմալ գիտելիքներ գործարար հարաբերությունների էթիկայի վերաբերյալ:
-
Ուսանողներին սովորեցնել կազմելու աշխատանքի տեղավորվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
-
Կազմակերպել ուսանողների և ապագա գործատուների հանդիպումներ:
-
Ուսանողներին հնարավորություն տալ ուսման ընթացքում կատարել գործատուների հանձնարարությունները:
|
|
|